Մարտի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց իր հերթական նիստը:
Նիստի օրակարգում դրված էր 2017թ. տեղական բյուջեի ծախսային և եկամտային մասում փոփոխություն մտցնելու հարցը: Բյուջեի եկամտային մասը կավելանա 1 803 273 լարիով, մեծացվելու է նաև ծախսային մասը՝ ենթակառուցվածքների բարելավման հաշվին: Քվեարկության ժամանակ բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին:
Բյուջեի փոփոխության մասին կարող եք լսել մեր նյութում.
Բորիս Ղարսլյան