«Երգն իմ անբաժանելի մասն է. Առանց երգի չեմ կարող ապրել»,- Արեգնազ Մկրտչյան.
Արեգնազ Մկրտչյանը ծնվել է 1997 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում։ Արեգնազը սովորել է գյուղի դպրոցում, միաժամանակ սովորել Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժինը։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Արեգնազը ընդունվել է Երեւանի երգեցողության պետական թատրոն։ Երկու տարի սովորել է Ռուսլան Էլյազյանի խմբում՝ ժողովրդական վոկալի բաժնում։ Դրանից հետո ընդունվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝ ժողովրդական երգի բաժինը, որտեղ սովորել է 4 տարի։ Ուսման տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների և միջոցառումների։
Արեգնազի համար սկզբում դժվար էր: Նա հեռու էր իր ընտանիքից և անընդհատ ձանձրանում էր։ «Նպատակս լավ սովորելն ու դիպլոմ ստանալն էր, ինչին էլ հասա»,- ասում է Արեգնազը։
Կոնսերվատորիան ավարտելուց հետո Արեգնազը վերադարձել է հայրենի գյուղ՝ այստեղ շարունակելու իր գործունեությունը։ Մոր խորհրդով անմիջապես 2022 թվականին աշխատանքի է անցել Օրոջալար գյուղի դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։
Արեգնազը սկսեց աշխատել նաև Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում։ Նրա առաջարկով բացվել է ժողովրդական երգի նոր բաժին։
Արեգնազը երգելուց բացի սիրում է ճանապարհորդել և նկարել։ Նկարչությունը նրա երկրորդ հոբբին է:
Ավելի մանրամասն զրցուել ենք Արեգնազ Մկրտչյանի հետ