
Թբիլիսիի Սամգորի թաղամասում՝ Լիլո բնակավայրի մերձակայքում գտնվող Ծենուբանի գյուղում 21-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող տղամարդը ձերբակալվել է։
Քննության տվյալներով՝ փետրվարի 28-ին Թբիլիսիի ծայրամասում 21-ամյա տղամարդը սպանել է իր հասակակից մի աղջկա։ Հանցագործությունը կատարելուց հետո տղամարդը փորձել է թաքնվել Արևմտյան Վրաստանում, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է Զուգդիդիի մունիցիպալիտետում։
Ըստ հաղորդագրության` ձերբակալվածին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «մ» ենթակետով՝ դիտավորյալ սպանություն, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ։ aliq.ge