
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի, ով ապօրինի կերպով Վրաստանի սահման է տեղափոխել 535 000 լարիի, ավելի քան 5 կիլոգրամ ոսկյա արտադրանք։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը իր ավտոբուսում հատուկ թաքստոցով, Սարփիի մաքսակետով Վրաստան է բերել չհայտարարագրված, առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղից զարդեր։
Հետաքննության այս փուլում ավտոբուսից հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 5 կիլոգրամ ոսկյա իրեր՝ 535.000 լարի գնահատված արժեքով։
Ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ՝ ավտոբուսում հնարավոր այլ թաքստոցներ հայտնաբերելու և լրացուցիչ մաքսանենգ զարդեր հայտնաբերելու ուղղությամբ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով»,- ասվում է հաղորդագրությունում։sknews.ge