Զուգդիդիում բացվել է հեպատիտ C-ի բուժման կենտրոն

Զուգդիդիում բացվել է հեպատիտ C-ի բուժման կենտրոն

Հեպատիտ C-ի բուժման խոշոր կենտրոն է սկսել գործել Զուգդիդիում:Կենտրոն են այցելել Վրաստանի վարչապետը, Առողջապահության նախարարը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին:

Ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնն ունի հեպատիտ C-ի ախտորոշման և բուժման բոլոր ծառայությունները: Հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագրով 35 հազար մարդ բուժում է ստացել: Նրանցից 25 հազարը ավարտել է բուժումը, առողջանալու ցուցիչը կազմում է 98%:

Վարչապետ Կվիրիկաշվիլին կարևորել է, որ կենտրոնը սպասարկելու է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում բնակվողներին, ովքեր ունեն չեզոք անձնագրեր: Նմանատիպ կենտրոն արդեն գործում էր Թբիլիսիում: Զուգդիդիում կենտրոնի անհրաժեշտությունը կար, քանի որ Սամեգրելո Զեմո Սվանեթի շրջանում հեպատիտ C-ի վարակի ամենաբարձր ցուցանիշն է երկրի մասշտաբով:

Ըստ Վրաստանի հիվանդունթյունների վերահսկման կենտրոնի տեղեկությունների՝ նախորդ տարվա դրությամբ երկրում հեպատիտ C-ի վարակի 160 հազար դեպք է գրանցվել: Հեպատիտ C-ի բուժման պետական ծրագիրը երկրում սկսել է գործել 2015-ի մայիսից։ Այս ծրագրի ֆինանսավորման համար պետական բյուջեից ամեն տարի 20 միլիոն լարի է հատկացվում: Պետությունը տարվա ընթացքում հնարավորություն ունի ապահովել 20 հազար հիվանդի բուժումը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting