Վրաստանի քաղաքացին փորձել է կես միլիոն լարիի ոսկյա զարդեր տեղափոխել

Վրաստանի քաղաքացին փորձել է կես միլիոն լարիի ոսկյա զարդեր տեղափոխել

Վրաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ թուրք-վրացական սահմանով ավելի քան կես միլիոն լարիի ոսկյա իրերի մաքսանենգության մեջ, ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Քննիչների տվյալներով՝ տղամարդը Սարփիի անցակետով Թուրքիայից Վրաստան մեկնող ավտոբուսով ավելի քան հինգ կիլոգրամ ոսկյա զարդեր է փորձել տեղափոխել։

Զարդերը գտնվել է ավտոբուսի առջեւի անիվների արանքում։

Այժմ ձերբակալվածին սպառնում է 5-ից 7 տարվա ազատազրկում Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերով ապրանքներ տեղափոխելու համար՝ մաքսային հսկողությունը շրջանցելով։

Դատարանի որոշմամբ տղամարդը կսպասի իր դատավճռին բանտում։