Կանանց նկատմամբ բռնության դեպքերը Ադրբեջանում սարսափելի են

Կանանց նկատմամբ բռնության դեպքերը Ադրբեջանում սարսափելի են

Տարեսկզբից Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է կանանց նկատմամբ ընտանեկան բռնության 32 դեպք, այդ թվում՝ սպանություն, ինքնասպանություն և ծանր մարմնական վնասվածքներ։ Մեկ տասնյակ կանայք համարվում են անհետ կորած։

Փաստաբան Զուբեյդա Սադիգովան Բաքվի Խաթայի շրջանում տեղի ունեցած սարսափելի սպանության օրինակ է բերել, երբ երիտասարդը դանակի 192 հարվածով սպանել է մորը։

Իշխող կուսակցության Միլլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կանանց իրավունքների պաշտպանության հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ Ադրբեջանում ամեն օր «մեկից յոթ կին է սպանվում կամ վիրավորվում»։

Խնդիրն այնքան սուր է, որ ահազանգում է անգամ իշխանամետ մամուլը։ Haqqin.az պորտալի տվյալներով՝ 2023 թվականին Ադրբեջանում ընտանեկան բռնության զոհ է դարձել ավելի քան 7 հազար կին, որոնցից 309-ը սպանվել է։