
Այսօր՝ մարտի 2-ին, Սաղամո-Գանձա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ է մահացել։ Եղել են նաև երկու տուժածներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել և շուտով դուրս են գրվել հիվանդանոցից։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելուն, ինչը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան։
Քրգործը ենթադրում է ազատազրկում՝ վեցից տասը տարի ժամկետով, ինչպես նաև պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Գրում է Հարավային դարպասը։