Մեծահասակի համար անձնագրի վճարը կազմում է 150 լարի, իսկ փաստաթուղթը պատրաստվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե ցանկանում եք կրճատել ժամկետը և վերցնել այն 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապա պետք է վճարեք 180 լարի։ 2 կամ 3 աշխատանքային օրում պատրաստված անձնագրի արժեքը 225-300 լարի է։ Իսկ անհետաձգելի իրավիճակների դեպքում փաստաթուղթը կարող եք ստանալ նույն օրը, այս դեպքում պետք է վճարել 350 լարի։
Անչափահասները, ովքեր ցանկանում են ստանալ կենսաչափական անձնագիր, ունեն այլ դրույքաչափ: Ստանդարտ կերպով 10 օրվա ընթացքում պատրաստված անձնագրի արժեքը 75 լարի է։ 5 կամ 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմված փաստաթղթի համար պետք է վճարեք 105-150 լարի։ Եթե ցանկանում եք անձնագիր ստանալ ավելի կարճ ժամկետում, ապա կարող եք ընտրել 24-ժամյա ծառայություն, որն արժե 225 լարի, իսկ նույն օրը կազմված փաստաթղթի վճարը 275 լարի է։
Վրաստանում 18 տարին լրացած անձի համար կենսաչափական անձնագիր տրվում է 10 տարի ժամկետով, անչափահասի համար՝ 3 տարի ժամկետով։
Կան որոշակի դեպքեր, երբ անհրաժեշտ է փոխել պաշտոնական փաստաթուղթը։ Օրինակ՝ երբ լրանում է անձնագրի վավերականության ժամկետը, պետք է դիմել համապատասխան կառույցներ՝ նորը պատրաստելու համար։ Բացի այդ, եթե կենսաչափական անձնագրում որևէ անճշտություն հայտնաբերեք կամ փոխեք ձեր անունը/ազգանունը, անհապաղ դիմեք փաստաթղթի փոփոխության համար։ tv9news.ge