Վրաստանում հարսանիքը վերածվել է ողբերգության. կա զոհ և վիրավորներ

Վրաստանում հարսանիքը վերածվել է ողբերգության. կա զոհ և վիրավորներ

Քութայիսի-Ծղալտուբո մայրուղու վրա հարսանյաց ավտոշարասյան մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ ծանր վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ականատեսների վկայությամբ՝ մեքենաները շարժվել են մեծ արագությամբ։ Տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա կլինիկաներ։

Դեպքի վայրում մոբիլիզացվել են ոստիկանության և շտապօգնության խմբերը։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը» հոդվածով։