Փորձել են Ռուսաստանից Վրաստան ներմուծել կես միլիոն լարի՝ շրջանցելով մաքսակետը

Փորձել են Ռուսաստանից Վրաստան ներմուծել կես միլիոն լարի՝ շրջանցելով մաքսակետը

Վրացական մաքսավորները Ղազբեգի անցակետով (Ռուսաստանի հետ սահման) չհայտարարագրված խոշոր չափերի՝ 80 հազար ԱՄՆ դոլար և 8,6 միլիոն ռուսական ռուբլի գումարի ներմուծման երեք դեպք են կանխել, հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Գումարը հայտնաբերվել է քաղաքացիների, ինչպես նաև նրանց ուղեբեռի և ավտոմեքենաների անձնական զննության ժամանակ։ Չհայտարարագրված արժույթի ընդհանուր ծավալը, Ազգային բանկի փոխարժեքով, կազմել է 464,6 հազար լարի։

Վրաստանի մաքսային օրենսգրքի համաձայն՝ խախտողները տուգանվել են 46,5 հազար լարիով, ինչը կազմում է չհայտարարագրված գումարի 10 տոկոսը։