Facebook-ի աշխատանքը վերականգնվել է

Facebook-ի աշխատանքը վերականգնվել է

Facebook-ի աշխատանքը վերականգնվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Facebook-ի, Messanger-ի և Instagram-ի օգտատերերը չեն կարող մուտք գործել իրենց էջեր։

Meta-ի արտադրանքն ամբողջ աշխարհում նվազել է մարտի 5-ի երեկոյան ժամը 19:20-ի սահմաններում՝ ազդելով տասնյակ միլիոնավոր օգտատերերի վրա։

«Մենք գիտենք, որ մարդիկ խնդիրներ ունեն մեր արտադրանք մուտք գործելու հետ կապված: Մենք աշխատում ենք դրա վրա»,- թվիթերում գրել էր Facebook-ի խոսնակ Էնդի Սթոունը: