18 դպրոցներում տնօրեն դառնալ ցանկացողներ չգտնվեցին

18 դպրոցներում տնօրեն դառնալ ցանկացողներ չգտնվեցին

Լուսանկարը Nor-ի արխիվից․

Վրաստանում գործող 134 հանրային դպրոց, որտեղ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու։

Բացի այդ, կա 18 դպրոց, որտեղ ոչ մի թեկնածու տնօրեն դառնալու ցանկություն չի հայտնել, իսկ թափուր հաստիքի համար ոչ մի հայտ չի ներկայացվել։

Մարտի 2-ին ավարտվել է հանրային դպրոցների հոգաբարձուների խորհրդին ներկայացնելու համար տնօրենի թեկնածուների էլեկտրոնային գրանցումը։

Տնօրենի պաշտոնը թափուր է Վրաստանի 1 220 դպրոցում: Երկրում ընդհանուր առմամբ գործում է 2 086 հանրային դպրոց: