
Բաթումիում ծննդաբերությունից հետո, բուժման համար Թուրքիա տեղափոխված 39-ամյա կինը մահացել է. Առկա տեղեկությունների համաձայն՝ պատճառը սուր թոքաբորբն է։
Հարազատների խոսքով՝ փետրվարի 12-ին նրան տեղափոխել են Թուրքիայի կլինիկաներից մեկը, որտեղ մեկ ամիս բուժվել է։ 39-ամյա կինը նախկինում ծննդաբերել է Բաթումիի «Մեդինա» կլինիկայում և լույս աշխարհ է բերել 14 տարի սպասված երեխային։
Իրավիճակի վատթարացումից հետո ընտանիքը որոշել է նրան արտասահման տանել, որտեղ չի հաջողվել փրկել կնոջ կյանքը ։