Նինոծմինդայի Կարլ Մարքս նրբանցքում կոյուղու դիտահորերը քանդված վիճակում են և վտանգ են ներկայացնում։
Radio NOR-ը բազմիցս ուշադրությունը կենտրոնացրել է Կարլ Մարքս նրբանցքի փլուզված հորերի խնդրի վրա, սակայն խնդիրը դեռևս արդիական է: Փլուզվել է փողոցում գտնվող 2 հոր, այն է՝ ինչը վտանգ է ներկայացնում հատկապես գիշերային ժամերին հետիոտների, ինչպես նաև մեքենաների համար, բացի այդ, սա է կոյուղու հաճախակի խցանման հիմնական պատճառը, ասում են փողոցի բնակիչները։
Բնակիչները նշում են, որ հորերն արդեն 2 տարի է՝ այս վիճակում են և պահանջում են արագ արձագան և վերանորոգում։ Հաշվի առնելով, որ մինչ օրս ոչինչ չի վերանորոգվել, բնակիչները փորձում են ինքնուրույն վերանորոգել այն, իսկ փլուզման հիմնական պատճառը փողոցի ասֆալտապատման աշխատանքներն են։
Այս խնդրի լուծման ուղիները պարզելու համար կապ հաստատեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեի հետ։ Նրա խոսքով՝ մասնաճյուղն արդեն ստացել է համապատասխան նյութեր՝ հորերի խնդիրը լուծելու համար, սակայն Արկադին ավելացնում է նաեւ, որ խնդիրն առաջացել է Կարլ Մարքս նրբանցքում ասֆալտապատման աշխատանքներն իրականացրած ընկերության պատճառով։