
Նինոծմինդայի Կարլ Մարքս նրբանցքում կոյուղու դիտահորերը քանդված վիճակում էր և վտանգ էր ներկայացնում։
Դիտահորը խոչընդոտում էր տրանսպորտային միջոցների տեղաշարժը և վտանգ էր ներկայացնում հետիոտների համար հատկապես գիշերային ժամերին։
Երեկ՝ մարտի 6-ին, NOR ռադիոն անդրադարձել էր այս խնդրին և դիմել Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեին։ Ջրամատակարարման ընկերության թիմը արագ արձագանքել է խնդրին, ինչի արդյունքում Կարլ Մարքս նրբանցքում կոյուղու դիտահորի բետոնե կոնստրուկցիան վերանորոգվել է։