Դպրոցներում մեկնարկում է գարնանային արձակուրդը

Դպրոցներում մեկնարկում է գարնանային արձակուրդը

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը կմեկնարկի վաղվանից` մարտի 8-ից:

Ըստ դպրոցական օրացույցի՝ գարնանային արձակուրդը կտևի մինչև մարտի 14-ը, դասապրոցեսը կվերսկսվի մարտի 15-ից: Գարնանային արձակուրդից զատ, դպրոցներում դասապրոցես չի անցկացվի նաև հետևյալ օրերին.

  • ապրիլի 9՝ ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր
  • մայիսի 3՝ կարմիր ուրբաթ,
  • մայիսի 6՝ մեռելոց,
  • մայիսի 9՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր:

2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը (2-րդից 11-րդ դասարանցիների համար) կտևի մինչև հունիսի 15-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը: Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին: Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը մեկնարկել է հունվարի 15-ից: aliq.ge