
Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցում այսօր անցկացվեց Մարտի 8֊ին նվիրված միջոցառում։Այն կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Անահիտ Եսոյանը։Նա նշեց, որ ամեն տարի դպրոցում բավականին մեծ շուքով նշվում է մայրության և գեղեցկության օրը։ Միջոցառումը բազմաբնույթ և բովանդակալից էր։ Այն իր մեջ ներառում էր երգեր պարեր, բանաստեղծություններ և ՜ հայերենով և ՜ վրացերենով։ Միջոցառումը յուրօրինակ երաժշտական նախագիծ էր ,որը վարեցին 10֊րդ դասարանի աշակերտներ` Տիգրան Պոդոսյանը և Հասմիկ Մահտեսյանը։