Մարտի 24-ի վաղ առավոտյան Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Ծալկայում երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամցխե-Ջավախք շրջանի Փարվանա գյուղում։
Վրաստանի սեյսմիկ դիտարկման ծառայության տվյալներով՝ստորգետնյա ցնցումները կրկնվել են մի քանի անգամ։ Առաջին անգամ այն կազմել է 3,7 մագնիտուդ։
Ծալկայում նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ գրանցվել են նաև երեկ՝ մարտի 23-ին: