Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը հանրակրթության կառավարման մոդելի արդյունավետության վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել։ Այն վերաբերում է կրթության նախարարության հանրակրթության կառավարման մոդելին և թե որքանով է այն ապահովում դպրոցների արդյունավետ կառավարումը։ aliq.ge
Աուդիտի հաշվետվության մեջ կարդում ենք, որ «դպրոցների ներկա վիճակի վերլուծություն չի իրականացվել», որի հիման վրա «կբացահայտվեր անհրաժեշտ ռեսուրսներով, պատրաստակամությամբ և կարողություններով դպրոցներ» և «կօգներ դիտարկել դպրոցի ինքնավարության մեծացման հնարավորությունը»։
Աուդիտը վերաբերում է նաև կրթական ռեսուրս կենտրոնների գործունեությանը, որոնց գործառույթը դպրոցներում ուսումնական գործընթացի և միջավայրի մշտադիտարկումն է, թեև՝ «դպրոցների մոնիտորինգի պարբերականությունն ու ընդգրկվածության հաճախականությունը սահմանված չեն»։
«Չի հաստատվել ռեսուրս կենտրոնների գործողությունների պլանի միասնական ձևը։ Բացի այդ, տարբեր ռեսուրս կենտրոններում աշխատողների թիվը նույնական է, անկախ նրանից, թե քանի դպրոցում և աշակերտ է վերահսկում, «ինչը ստեղծում է գործառույթների ոչ պատշաճ կատարման ռիսկեր», — ասված է եզրակացության մեջ։
Կա դեպք, երբ մեկ ռեսուրս կենտրոնի վերահսկողության տարածքում գտնվող դպրոցների թիվը 7 անգամ ավելի է, քան մեկ այլ ռեսուրս կենտրոնի վերահսկողության տարածքում գտնվող դպրոցների թիվը: Աուդիտը նշում է, որ դպրոցի կառավարման գործում հոգաբարձուների խորհրդի դերը «հիմնականում կրում է ֆորմալ բնույթ»։
Նախարարությունը խորհրդի գործունեության ուսումնասիրություն և արդյունավետության գնահատում չի իրականացրել։ Խորհրդի առջև ծառացած մարտահրավերներն ու կարիքները չեն ուսումնասիրվել:
Ինչ վերաբերում է վաուչերային ֆինանսավորման մոդելին, ապա եզրակացության մեջ կարդում ենք, որ վաուչերային ֆինանսավորման մոդելը չի կարող բավարարել դպրոցների և աշակերտների կարիքները, և «մեծանում են ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ տնօրինման ռիսկերը»։ Աուդիտը ընդգրկել է 2019-2021 թվականները: