2023 թվականի տվյալներով ՏՏ ոլորտում աշխատողների թիվը կազմել է 14164, իսկ աշխատավարձը՝ 7192 լարի։ Այս մասին նշվում է «Գալթ և Թագգարտի» հետազոտության մեջ։
Համեմատության համար նշենք, որ ըստ հետազոտության՝ 2022 թվականին ոլորտում աշխատանքի է տեղավորվել 6118 մարդ, իսկ աշխատավարձը կազմել է 6118 լարի։
«Աշխատանքի ծախսերը կազմում են ոլորտի եկամուտների 60%-ը։ Ըստ այդմ, ՏՏ արտահանումից ստացված եկամուտը հիմնականում բաշխվում է աշխատողներին, ինչը նպաստում է սպառման աճին։
ՏՏ ոլորտում բարձր աշխատավարձերը միջին խավի ձեւավորման նախապայման են։ Զբաղվածության և աշխատավարձերի աճը հատկապես արագացավ 2022 թվականից, երբ ընկերությունները տեղափոխվեցին Վրաստան։ Ընկերությունների տեղափոխումից հետո ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կրկնապատկվել է»,- ասվում է հետազոտության մեջ։