Սկսնակ և գործող մանկավարժների գրանցման գործընթացը կտևի մինչև ապրիլի 5-ը

Սկսնակ և գործող մանկավարժների գրանցման գործընթացը կտևի մինչև ապրիլի 5-ը

Այս տարի փոփոխված օրենքի համաձայն` այն ուսուցիչները, ովքեր ցանկություն ունեն աշխատել հանրային դպրոցներում, պետք է համապատասխանեն երկու չափանիշի:

Նրանք պետք է ունենան բարձրագույն մանկավարժական կրթություն և քննություն հանձնեն իրենց առարկայի վերաբերյալ` ստանալով պրակտիկա անցնող ուսուցչի կարգավիճակ:

Այն դեպքում, եթե քննության արդյունքում ուսուցիչը հավաքի 61%, ապա իրավունք կունենա շարունակել դպրոցում աշխատել:

Միայն այն ուսուցիչը, ով ունի պրոֆեսորրի կամ դոկտորի կոչում, նա առանց որևէ քննություն տալու իրավունք ունի դպրոցում շարունակել աշխատել:

Եթե անձը ունի բարձրագույն կրթություն, սակայն մանկավարժ չէ և քննության արդյունքում հավաքել է 60 միավոր, ապա նա կարող է լինել մանկավարժ կամ ինտեգրված ուսուցիչ:

Ներկայումս Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնում ընթանում է սկսնակ և գործող մանկավարժների գրանցում, որի տևելու է մինչև ապրիլի 5-ը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 921 ուսուցիչ, նրանցից 21-ը ունեն ավագ մանկավարժի կարգավիճակ, իսկ մնացացծները պրակտիկա անցնող ուսուցիչներ են:

Գործող մանկավարժին, ով ներկայումս աշատում է դպրոցում, հնարավորություն է տրվում, որպեսզի նա վերահաստատի իր գիտելիքները: Գործող մանկավարժը պետք է հանձնի երկու քննություն` իր առարկայի և պրոֆեսիոնալ ունակությունների վերաբերյալ, որպեսզի միավորներ հավաքելով անցնի մյուս աստիճանին: Եթե մանկավարժ-պրակտիկանտը քննության արդյունքում հավաքում է 19 միավոր, ապա նա անցնում է մյուս աստիճանին և աշխատավարձը բարձրանում է: Եթե ուսուցիչը քննության արդյունքում հավաքում է 61%, ապա ստանում է 10 կրեդիտ, եթե 51-61%, ապա՝ 7 կրեդիտ, իսկ եթե 41-51%, ապա՝ 4 կրեդիտ, 31-41% հավաքելու դեպքում ստանում է 1 կրեդիտ:

Մանրամասների մասին մեզ հաղորդեց Ռեսուրս կենտրոնի տնօրեն Դավիթ Զեդգենիձեն.



Opinion, pooling and voting