Nor ռադիոկայանի հյուրերն էին «Մեդիա գրագիտություն անգլերենի միջոցով» ակումբի անդամները՝ ծրագրի կորդինատորների հետ

Nor ռադիոկայանի հյուրերն էին «Մեդիա գրագիտություն անգլերենի միջոցով» ակումբի անդամները՝ ծրագրի կորդինատորների հետ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին Nor ռադիոկայանի հյուրերն էին «Մեդիա գրագիտություն անգլերենի միջոցով» ակումբի անդամները՝ ծրագրի կորդինատորներ Լաուրա և Գոհար Վարդանյանների գլխավորությամբ։

Այցի նպատակն էր ծանոթանալ ռադիոկայանի աշխատանքի, լրահոսի ստեղծման, հոդվածների խմբագրման, նյութերի իսկության ստուգման, լրագրության էթիկայի, ռադիոկայանի ստեղծման և նրա անցած ուղու պատմության հետ։

Ռադիոկայանի լրագրողները մանրամասն պատմեցին իրենց աշխատանքի և լրահոսի ստեղծման փուլերի մասին։ Աշակերտներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են նյութերի իսկությունը ճշգրտվում, ո՞ր լրատվադաշտերից են վերցվում նյութերը և ինչքանո՞վ են վստահելի այդ աղբյուրները։

Աշակերտներն ունեին բավականին խորը գիտելիքներ մեդիագրագիտության մասին և լրագրողների հետ կիսվեցին իրենց գիտելիքներով։ Ավելին, նրանք փորձեցին մշակել օրվա լուրերից մեկը և իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում։ Մեդիա ակումբի սաները ցանկություն հայտնեցին համագործակցել ռադիոկայանի հետ որպես կամավորականներ և իրենց ստացած գիտելիքներով օգտակար լինել։

Հիշեցնենք, որ «Մեդիա գրագիտություն անգլերենի միջոցով» ակումբը գործում է սեպտեմբեր ամսից, այն չորս ամսյա ծրագիր է, որի շրջանակներում շուրջ 20 աշակերտ անգլերեն լեզվով ուսումնասիրում է մեդիագրագիտություն։