Նուցա Բուզալաձեի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 11-ին

Նուցա Բուզալաձեի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 11-ին

Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեի երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 11-ին։

Firefighter – այսպես է կոչվում 2024 թվականի վրացական մրցութային երգը, որը Դարկո Դիմիտրովն ու Ադա Սատկան գրել են հատուկ Նուցայի համար։

Հոլովակի ռեժիսորը Զազա Օրաշվիլին է, նկարիչը՝ Շակո Պոպիաշվիլին, պարուսույցը՝ Լուիջի Ալոկան, զգեստների դիզայնը պատկանում է Լաշա Ջոխաձեին և Ալեքսանդր Ախալկացիշվիլիին, իսկ մոնտաժի ռեժիսորը ՝ Նեստան Սինջիկաշվիլին է։

Նուցա Բուզալաձեի հետ տեսահոլովակում հանդիսատեսը կտեսնի վրացի և իտալացի պարուհիների։ Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Նուցա Բուզալաձեն Վրաստանի անունից կերգի մայիսի 9-ին երկրորդ կիսաեզրափակիչում։ Ավանդաբար առաջին ալիքը կառաջարկի մրցույթի ուղիղ հեռարձակումը։

1tv.ge