
լուսանկարը՝ Ռադիո Nor-ի արխիվից
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ինժեներական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարել։
Համաձայն մրցույթի, քաղաքապետարանը նախատեսում է բարեկարգել Նինոծմինդա քաղաքում գտնվող կենտրոնական կամրջի տարածքը, ինչպես նաև ջրահեռացման ջրանցքների կառուցում Սպասովկա գյուղի մինի մարզադաշտում (հատկացվող գումարը 40.000 լ), Մ. Արագյալ (60 000 լ), Օրոջալար (70 000 լ) և Մամզարա (10 000 լ)։
Նշված ենթակառուցվածքային աշխատանքների համար ինժեներական ծառայությունների համար հատկացվել է 7800 լարի։ Այս գումարը 100%-ով ֆինանսավորվում է տեղական ինքնակառավարման միավորի բյուջեից։