Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում մինչև մարտի 15-ը

Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում մինչև մարտի 15-ը

Արևմտյան Վրաստանում մինչև մարտի 15-ը սպասվում է տաք, առանց անձրևի և երբեմն քամոտ եղանակ։ Հարթավայրում օդը կտաքանա մինչև +18, +23 աստիճան։

Արևելյան Վրաստանում մարտի 12-13-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը +8, +13 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 12-13-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 14-ին առանձին վայրերում կդիտվի ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +9 աստիճան։