ՌԴ-ում մտադիր են վտարել «խոպանչիներին»

ՌԴ-ում մտադիր են վտարել «խոպանչիներին»

ՌԴ աշխատանքի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որով առաջարկվում է պարտավորեցնել միգրանտներին՝ լքելու Ռուսաստանի Դաշնության տարածքը, եթե նրանք չեն աշխատում ըստ իրենց պրոֆիլի։ Այս մասին հայտնում է Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը։

Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք եկել են աշխատանքի կազմակերպման հավաքագրման շրջանակներում։ Եթե ​​նրանք հրաժարվեն աշխատել իրենց հրավիրած ձեռնարկություններում, օրինակ՝ շինարարության փոխարեն նրանք գնում են առաքիչ աշխատելու, ապա պետք է 15 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը։

Բացի այդ, աշխատանք գտնելու համար օտարերկրացիները պետք է ստանան հատուկ փաստաթուղթ, որը հաստատում է կոնկրետ գործատուի մոտ ժամանակավոր աշխատանքի իրավունքը: 

Նախաձեռնությունն արդեն իսկ աջակցություն է ստանում Պետդումայում, որտեղ առաջարկում են թողնել միայն նպատակային հավաքագրման համակարգը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող աշխատանքային միգրանտների համար: