Այսօր՝ մարտի 12 -ին, Վրաստանի բյուջեի օրենսգրքի 86 և 87 -րդ հոդվածի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման օրենսգրքի 22-րդ հոդվածի “ე” կետի համաձայն Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստերի դահլիճում անցկացվել են լսումներ։
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Թամազ Բերիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Լսումների ժամանակ քննարկվում է 2023 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը։ Հրավիրված են համապատասխան բաժինների ղեկավարներ և ոչ ձեռնարկատիրական, ոչ կոմերցիոն իրավաբանական անձինք(ააიპ)։ Նրանք ներկայացնում են 2023 թավականի ընթացքում իրենց կատարած աշխատանքների մասին, թե որոնք են լիարժեք կատարել ինչն է թերի մնացել և այլն։ Լսումները սկսվել են երեկվանից և վաղը արդեն կավարտվեն»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝