Սեղանի թենիսի մրցաշար Նինոծմինդայի մարզադպրոցում․ Ուղեգիր դեպի Վրաստանի առաջնություն

Սեղանի թենիսի մրցաշար Նինոծմինդայի մարզադպրոցում․ Ուղեգիր դեպի Վրաստանի առաջնություն

Մարտի 10,11 -ին, Նինոծմինդայի մարզադպրոցում անցկացվեց սեղանի թենիսի դպրոցականների առաջնություն, որի հաղթողները կնվաճեն ուղեգիր Բաթումի քաղաքում մասնակցելու Վրաստանի սեղանի թենիսի առաջնությանը։

Մարզիչ` Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մրցաշարը անցկացվել է 5 տարիքային՝ տղաների և աղջիկների խմբերի միջև։ Մրցաշարին մասնակցում էին թվով 130 աշակերտներ, որտեղ թիմային պայքարում 15 մեդալով 1 -ին տեղը գրավեց Օրոջալարի թիմը, 2 -րդ տեղում էր Սպասովկայի թիմը 6 մեդալով և 3 -րդ հոիզոնականը 5 մեդալով գրավեց Ժդանովականի թիմը։ Անհատական պայքարում բոլոր 1 -ին տեղ գրավող մասնակիցները նվաճեցին ուղեգիր մասնակցելու Վրասատանի սեղանի թենիսի մրցաշարին։ Բոլոր մրցանակային տեղեր գրավող մասնակիցները քաղաքապետարանի և սպորտդպրոցի կողմից պարգևատրվեցին մեդալով, դիպլոմով և գավաթով»։  

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Սեղանի թենիսի մրցաշար Նինոծմինդայի մարզադպրոցում․ Ուղեգիր դեպի Վրաստանի առաջնություն

Կարդացեք նաև՝