Հաջորդ ամսից կկրճատվի լարիով վերցված վարկերի ամսական վճարը։ Վարկի տոկոսադրույքների նվազեցման մասին որոշումը Ազգային բանկը կայացրել է դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի այսօր՝ մարտի 13-ի նիստում։
Հաջորդ ամսից վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազի 0,75%-ով և կդառնա 8,25%: 2024 թվականի հունվարի տվյալներով լարիով տրվել է 183,5 հազ.
Վարկերի տոկոսների նվազեցման վերաբերյալ Ազգային բանկի որոշումը բացատրվել է երկրում ցածր գնաճով և լարիի կայուն փոխարժեքով։
«Չնայած այն հանգամանքին, որ գնաճային ռիսկերը դեռևս առկա են, դրանց ինտենսիվությունը չափավորվել է»,- պարզաբանել են Ազգային բանկում։
Նվազեցված տոկոսները ավտոմատ կերպով արտացոլվում են վճարման ենթակա գումարի մեջ: Բանկում պայմանագիրը երկարաձգել պարտադիր չէ։ Պայմանները կփոխվեն անհատապես բոլոր վարկառուների համար. դա կախված է մնացած վարկից և ամսական վճարվելիք գումարից: radiotavisupleba.ge