Վրաստանի քաղաքացիների ոչ էլեկտրոնային, այսպես կոչված` լամինացված, նույնականացման (ID) քարտերը, որոնք տրվել են մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը, հնարավոր կլինի մարտի 15-ից անվճար կփոխարինել նոր՝ էլեկտրոնային ID քարտերով:
Տեղեկությունը տարածել է Ծառայությունների զարգացման գործակալությունը։ Ըստ հաղորդագրության՝ մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը թողարկված քարտերը չեղյալ կհայտարարվեն:
«Արդարադատության նախարարությունը 2024 թվականի մարտի 15-ից ոչ էլեկտրոնային նույնականացման (լամինացված) քարտերի սեփականատերերին հնարավորություն կտա նույնականացման քարտերն անվճար փոխարինելու էլեկտրոնային քարտերով։
Մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը թողարկված ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտը էլեկտրոնային նույնականացման քարտով (ID քարտ) անվճար փոխարինելու համար պետք է դիմել երկրի ողջ տարածքում գործող արդարադատության տուն և արդարադատության շարժական տներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք. հին, այսպես կոչված, լամինացված նույնականացման քարտերի հարցը արդիական դարձավ այն բանից հետո, երբ խորհրդարանում սկսվեց ընդդիմադիր «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության պատգամավոր Փրիդոն Ինջիայի նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը։ Այս նախագծի նպատակն այն էր, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն, այսպես կոչված, լամինացված ID քարտեր, կարողանան մասնակցել ընտրություններին։ Մինչև 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները սրա կարիքը չկար, փոփոխություններն ընդունվեցին այն բանից հետո, երբ որոշվեց, որ ընտրատեղամասերի 70 տոկոսում քվեարկությունն անցկացվելու է էլեկտրոնային եղանակով: aliq.ge