
Դպրոցներում մեծ դեր են խաղում տարբեր միջոցառումները։ Գյուղի դպրոցները չունեն լայն հնարավորություններ, սակայն կան ուսուցիչներ ովքեր կարողանում են զարգացնել երեխայի վիզուալ և մտավոր ունակությունները։ Այդ ուսուցիչներից է Կիմա Պալյանը։ Նա Ախալի Խուլգումո գյուղի դպրոցի երգ-երաժշտության ուսուցչուհին է։
Կիմա Պալյանը բեմադրել է եզակի թատրոն` Ստվերների թատրոն, որը իր տեսակով նորույթ է Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Մանրամասները` տեսանյութում.
Նյութն ու տեսանյութը տրամադրել է NOR ռադիոկայանի կամավոր Շուշան Մկրտչյանը։