Մինչեւ 5 տարեկանում մահացած երեխաների թիվն աշխարհում հասել է ռեկորդային ցածր մակարդակի 2022թ., տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ զեկույցին։
Առաջին անգամ այդ ցուցանիշը 5 միլիոնից ավելի քիչ է եղել։
Գործակալությունը տեղեկացրել է, որ ՄԱԿ գնահատականներով՝ 2022թ. 4,9 մլն երեխա մահացել է մինչեւ հինգ տարեկան հասնելը, ինչը 51 տոկոսով ավելի քիչ է, քան 2000թ. եւ 62 տոկոսով ավելի քիչ, քան 19990թ.։
Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են, սակայն, որ այս առաջընթացը «անկայուն» է եւ անհավասարաչափ։
«Կան շատ լավ նորություններ, եւ դրանցից գլխավորն այն է, որ մենք հասել ենք մինչեւ 5 տարեկան մանկական մահացության պատմական ցածր մակարդակի, որն առաջին անգամ կազմել է 5 միլիոնից քիչ՝ 4,9 մլն»,- AFP-ին ասել է ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈւՆԻՍԵՖ) առողջապահության հարցերի գծով տնօրեն Հելգա Ֆոգստադը։
Զեկույցում, որը ՅՈւՆԻՍԵՖ-ը պատրաստել է ԱՀԿ-ի եւ Համաշխարհային բանկի հետ համատեղ, նշվում է, որ առաջընթացը հատկապես նկատելի է այնպիսի զարգացող երկրներում, ինչպիսին են Մալավին, Ռուանդան եւ Մոնղոլիան, որտեղ մանկական մահացությունը կյանքի առաջին տարիներին նվազել է ավելի քան 75 տոկոսով 2000 թվականից ի վեր։