2024-2025 թվականներին բնական գազ կմատակարարվի Սամցխե-Ջավախքի 31 գյուղերի. Այս մասին «Հարավային դարպաս»-ին հայտնել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը։
2024 թվականին Սամցխե-Ջավախեթիի 6 գյուղերում գազաֆիկացման համար նախատեսված շինարարական աշխատանքներ կիրականացվեն։ Դրանք են․
Ասպինձայի մունիցիպալիտետի Օթա գյուղը;
Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղեր՝ Սակունեթին, Տկեմլանան և Զիկիլիան;
Ադիգենի մունիցիպալիտետի Ցախանին և Ցախնիսկարոն գյուղեր ։
Այս տարի կպատրաստվի նախագիծը, իսկ 2025 թվականին կսկսվի մարզի 25 գյուղերի գազաֆիկացումը։ Դրանք են․
Ադիգենի մունիցիպալիտետի – Զեմո Էնթելի, Կիկինեթի;
Ասպինձայի մունիցիպալիտետի – Ռուսթավի, Տոլոշ, Ածկվիտա;
Ախալքալաքի մունիցիպալիտետի – Աբուլ, Բուզավեթ, Մոդեգամ, Մեծ Սամսար, Փոքր Սամսար;
Ախալցիխեի մունիցիպալիտետի – Գուրկելի, Ծինուբանի, Գիորգիծմինդա, Մուգարեթի, Սաձելի;
Բորջոմիի մունիցիպալիտետի – Սաքիրե, Տաձիրիսի, Դգվարի, Ճոբիսխևի-Լարեբի;
Նինոծմինդայի մունիցիպալիտետի – Գորելովկա, Ժդանով, Սամեբա, Օրլովկա, Եֆրեմովկա: