
Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Իրինա Ղարսլյանը
Փարավանա գյուղում ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանի նախաձեռնությամբ բացվել էր երիտասարդական կենտրոն։
Երիտասարդական կենտրոնում հավաքվում են երեխաները և մասնակցում տարբեր ծրագրերի, ինչպես նաև սովորում են վրացերեն։
Փոքր կենտրոնի գործունեությանը ծանոթանալու նպատակով գրասենյակ այցելեցին «Փարոս» կազմակերպության և երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները, ներկայացրեցին երիտասարդական կենտրոնում իրականացվող ծրագրերը, առաջարկեցին նաև համագործակցություն և ապագայում նաև սարքավորումներով, գույքագրմամբ, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացման ծրագրերով աջակցելուն։