«Ղուշը ղանդով, օձը պորտով» հնարավոր չէ. Փոկայի գյուղամիջյան ճանապարհները

«Ղուշը ղանդով, օձը պորտով» հնարավոր չէ. Փոկայի գյուղամիջյան ճանապարհները

Գարնան գալու հետ հայտնվում են մի շարք խնդիրներ։

Այդպիսի խնդիրներից է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի գյուղամիջյան ճանապարհների անբարվոք վիճակը։ Գյուղերի ներքին ճանապարհներից շատերը գտնվում են անմխիթար վիճակում, պատված են խորը փոսերով, որոնք էլ իրենց հերթին լցված են ձյան հալոցքի ջրերով, ինչն էլ մեծ խոչընդոտ է դառնում երթևեկությանը և հետիոտնի անցուդարձին։ Բացի այդ ճանապարհները պատվում են ցեխակույտով։

Մի շարք գյուղերի մեջ մտնում է նաև Փոկա գյուղը, որտեղ գյուղի որոշ ներքին ճանապարհներ ևս գտնվում են անմխիթար վիճակում և ձյան հալոցքաջրերը էլ ավելի են բարդացնում իրավիճակը։

Ջավախք Փոգա ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ ճանապրհների վիճակի մասին և դրանց կից գրված է`. «Փոգան և գարունը. որոշ թաղամասեր էլ, <<ղուշը ղանդով, օձը պորտով>> հնարավոր չէ…»։

https://www.facebook.com/share/p/EWJBqLxevrsqeb4E/?mibextid=oFDknk