Չինաստանում պոչով երեխա է ծնվել. ԼՈւՍԱՆԿԱՐ

Չինաստանում պոչով երեխա է ծնվել. ԼՈւՍԱՆԿԱՐ

Չինաստանում երեխա է ծնվել, որի մեջքից պոչ է աճել, գրում է Mirror-ը։ Ըստ բժիշկների՝ այն չափազանց հազվադեպ բնածին արատ է։

Ըստ ԶԼՄ-ների՝ երեխան ծնվել է Հանչժոու քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Պոչը մոտ 10 սանտիմետր երկարություն ունի և կպած է ողնաշարին։

Բժիշկների կարծիքով՝ այն կարող է երեխայի մոտ նյարդաբանական խնդիրներ առաջացնել եւ չափազանց հազվադեպ է հանդիպում։