
Ժամանակակից հարսանիքները հաճախ շոու տիպի երեկույթներ են, որոնք պահանջում են հատուկ կազմակերպում և զգալի ծախսեր: Որքա՞ն արժե Վրաստանում 100 հոգու համար հարսանիք կազմակերպելը, այս մասին խոսել է Laka Wedding-ի հիմնադիր Լակա Ծերեթելին։
«Յուրաքանչյուր հարսանիքի գին անհատական է՝ կախված զույգի պահանջներից։ Մեր թիմը միշտ հաշվի է առնում հաճախորդի ֆինանսական վիճակը։ Հնարավոր է, որ ցածր բյուջեով հարսանիքը շատ գեղեցիկ ստացվի։ Սակայն մեր ընկերությունում 100 հոգու համար հարսանեկան ծառայությունների արժեքը սկսվում է 15 000 լարիից»,– ասաց Լակա Ծերեթելին։
«Լակա» հարսանյաց ծառայությունը սպասարկում է ոչ միայն տեղի, այլև տարբեր երկրներից ժամանած զույգերին, այդ թվում՝ Ամերիկայից, Գերմանիայից, Անգլիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Աֆրիկայից և այլն: Ինչպես ասում է Լակա Ծերեթելին, օտարերկրացիների համար ամենագրավիչ հարսանյաց վայրերը Թբիլիսին և Կախեթին են։ tv9news.ge