
Այսօրվանից Ֆինլանդիայում արգելվում է առանց հատուկ թույլտվության Ռուսաստանում գրանցված մեքենաները տեղափոխել։
Ինչպես նշվում է Ֆինլանդիայի մաքսային ծառայության հաղորդագրության մեջ, որոշ դեպքերում թույլատրվում է Ռուսաստանում գրանցված պետհամարանիշով ավտոմեքենայի տեղաշարժը։ Օրինակ՝ ուսանողների, աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց կամ Ռուսաստանի Դաշնությունում մշտապես բնակվող ԵՄ քաղաքացիների համար, այնուամենայնիվ, նրանք պետք է ապացուցեն, որ մեքենան օրինական կերպով բերվել է Ֆինլանդիա՝ մինչև արգելքի ուժի մեջ մտնելը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ մերձբալթյան բոլոր երկրներն արգելել են ռուսական համարանիշներով մեքենաների մուտքը։ Արգելքներ են մտցրել նաև Լեհաստանը, Ֆինլանդիան, Նորվեգիան և Բուլղարիան։ Այս շաբաթ Լիտվայում արդեն առգրավվել է արգելքը խախտած առաջին ավտոմեքենան: