
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակություն ունեցող՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։