Իրակլի Կոբախիձեն հանդիպել է UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է մարզիկին հաղթանակի կապակցությամբ և նշել, որ նրա հաղթանակը շատ հպարտ և կարևոր է Վրաստանի և վրաց ժողովրդի համար։ Իրակլի Կոբախիձեն հետաքրքրվել է նաև Իլիա Թոփուրիայի հետագա ծրագրերով և հաջողություն մաղթել նրան։

Չեմպիոնի հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Իսպանիայի քաղաքացիություն շնորհելու հետ մեկտեղ կարևոր է նաև Վրաստանի քաղաքացիության պահպանումը։ Կառավարության ղեկավարը դիմում է արդարադատության նախարարությանը և նախագահին, որպեսզի ամեն ինչ արվի Իլիա Թոփուրիայի քաղաքացիությունը պահպանելու համար։

Վարչապետի հրավերով Վրաստան ժամանած UFC-ի չեմպիոնը չեմպիոնական գոտին կներկայացնի մարտի 21-ին կայանալիք Վրաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպմանը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։ 1tv.ge