Լուսանկարների ցուցահանդես Վրաստանի հասարակայնության և կապերի ինստիտուտի նախագծի շրջանակներում

Լուսանկարների ցուցահանդես Վրաստանի հասարակայնության և կապերի ինստիտուտի նախագծի շրջանակներում

Մարտի 25-ին Ախալքալաքիում տեղի ունեցավ Ախալքալաքիի և Նինոծմինդայի աշակերտների աշխատանքների ցուցահանդես, ովքեր մասնակցում են Վրաստանի հասարակայնության և կապերի ինստիտուտի նախագծին (GIPA):

GIPA-ն Նինոծմինդայում և Ախալքալաքիում իրականացնում է լրագրության և երիտասարդության ինքնուրույն առաջխաղացման ունակությունների ուսուցման ծրագիր: Առաջին փուլում դպրոցականները սովորել են լուսանկարել պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատներով: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ երեք լավագույն լուսանկարների հեղինակների պարգևատրում: Լավագույն լուսանկարները ընտրվել էին GIPA-ի լուսանկարիչներից բաղկացած անկախ ժյուրիի կողմից: Նինոծմինդայի դպրոցականներից առաջին հորիզոնականը գրավեց Նինոծմինդայից Պոդոսյան Արշալույսի լուսանկարը, երկրորդ հորիզոնականը՝ Արմենուհի Անտոնյանի լուսանկարը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Մզիա Խմալաձեի լուսանկարը: Հաղթող մասնակիցները ստացան վկայականներ և մրցանակներ GIPA-ի մեդիայի և մենեջմենթի ֆակուլտետի դեկան Նինո Իվանիշվիլիից:

GIPA-ի նախագիծը ունի մեկ տարվա տևողություն, այն իրականացվում է Նինոծմինդայում և Ախալքալաքիում: Նախագծի շրջանակներում մասնակիցները ծանոթանում են լրագրության հետ,սովորում ինչպես լուսանկարել տեսանկարահանել, պատմել պատմություն լուսանկարների և տեսանյութների միջոցով:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting