Քանի՞ տեսախցիկ է միացված ամբողջ երկրում

Քանի՞ տեսախցիկ է միացված ամբողջ երկրում

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին այսօև կլսեն խորհրդարանում։ Օրենսդիր մարմնի կայքում հրապարակված նախարարի հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականին նախարարության կողմից շահագործման է հանձնվել 883 տեսախցիկ, այդ թվում՝ 672 ընդհանուր տեսախցիկ և 211 պետհամարանիշի ճանաչման տեսախցիկ՝ ճանապարհներին արագության վերահսկման և անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։

Բացի այդ, համապետական ​​համակարգում ներառված է ընդհանուր առմամբ 7419 տեսախցիկ։