Երկրի վրա սկսվել է գարնանային գիշերահավասարը

Երկրի վրա սկսվել է գարնանային գիշերահավասարը

2024 թվականին գարնանային գիշերահավասարը տեղի կունենա մարտի 20-ին։ «Իզվեստիա» թերթը ֆենոմենը նկարագրել է գիտական ​​տեսանկյունից։

Գարնանային գիշերահավասարը ֆիքսված ամսաթիվ չունի, սակայն այս օրերին գիտնականները կարող են հաշվարկել գիշերահավասարի ժամը` ամենամոտ րոպեին: 2024 թվականին այն կսկսվի մարտի 20-ին՝ ժամը 05:07-ին։

Գիշերահավասարն այն պահն է, երբ Արեգակը գտնվում է Երկրի հասարակածից ուղիղ վերևում։ Տարին երկու անգամ՝ գարնան սկզբին և աշնանը, արևի ճառագայթները ընկնում են հասարակածին ուղղահայաց, արդյունքում` մոլորակի երկու կիսագնդերն էլ ստանում են նույն քանակությամբ լույս, իսկ ցերեկն ու գիշերը դառնում են նույն տեւողությամբ։

Այս օրվանից հետո՝ մինչև հունիսի 20-ը (ամառային արևադարձի օրը), Հյուսիսային կիսագնդում օրը աստիճանաբար կերկարի, իսկ հարավայինում՝ կկարճանա։

Գիտնականները նշում են, որ Արեգակի՝ հասարակածի վրայով անցնելու ժամանակ հաճախակի են լինում անշարժ ուղեծրով շարժվող կապի արբանյակների աշխատանքի ընդհատումներ։ Համաշխարհային շատ մշակույթներում գարնանային գիշերահավասարին հատուկ միստիկական նշանակություն է տրվել։ Այս օրը կապված է եղել գարնան սկզբի և բնության զարթոնքի, ձմեռային քնից արթնանալու հետ։