Մարտի 26-ին ՛՛Ռաֆայել Ջավախ՛՛ կրթամշակութային կենտրոնում Վիլյամ Սարոյանի անվան հուշամեդալ հանձնվեց գրող, ազգագրագետ Ալբերտ Իսոյանին:
Մեդալը շնորհվեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից Վրաստանի հայ գրողների Վերնատուն միության միջնորդությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին գրողի հարազատները, ծանոթները, նկարիչ և բանաստեղծ ընկերները:
՛՛Ռաֆայել Ջավախ՛՛ կրթամշակութային կենտրոնի սաները հոբելյարի համար հանդես եկան երգով և ասմունքով:
Ալբերտ Ներսեսի Իսոյանը ծնվել է 1938թ. Սաթխա գյուղում: Նրա գրչին են պատկանում Ջավախքի մասին մի շարք գրքեր:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան