Ելնելով կարտոֆիլի իրացման հետ կապված բնակչության խնդրից՝ կապ հաստատեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական ծառայության հետ՝ պարզելու, թե ինչպես է Նինոծմինդայի քաղաքապետարանը նպաստում կարտոֆիլի իրացմանը։
Տնտեսական ծառայությունից պատասխանել են, որ Նինոծմինդայի քաղաքապետարանը կարտոֆիլի վաճառքին աջակցելու ծրագիր չունի։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչությունը բախվել է կարտոֆիլի իրացման խնդրին։ NOR ռադիոկայանը բազմիցս հայտնել է գյուղատնտեսության հետ կապված խնդիրների մասին, բնակիչները նշում են, որ կարտոֆիլի գինը ցածր է, և դրա պատճառով չարժե այն վաճառել, հիմնական պատճառը ներկրվող կարտոֆիլն է, որը վաճառվել է 25 թեթրիով։
Այսօր Ռադիո NOR-ը փորձեց պարզել, թե որքան սուր է գարնանը կարտոֆիլի իրացման խնդիրը, և որքանո՞վ է բնակչությունը կարողացել լուծել այս խնդիրը։ Փոքր Խանչալի գյուղի բնակիչներից մեկը ռադիո NOR-ին տված հարցազրույցում ասաց, որ բնակչության մեծ մասի աճեցրած կարտոֆիլը դեռ չի վաճառվում։ Խոշոր կարտոֆիլի գինը 50-60 թեթրի է, իսկ սերմացուինը՝ 20 թեթրի։ Առավել մանրամասն՝ աուդիո նյութում.
Նշենք, որ 2023 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ցանվել է միջինը 2765 հա կարտոֆիլ, հավաքվել է միջինը 47000 տոննա բերք։ Թե որքանով է Նինոծմինդայի բնակչությունը պատրաստվում 2024 թվականին կարտոֆիլ ցանել, կանդրադառնանք հետագա նյութերում: