Ֆեյսբուքում ստեղծված էջով քաղաքացիներից շորթվել է 149 259 լարի

Ֆեյսբուքում ստեղծված էջով քաղաքացիներից շորթվել է 149 259 լարի

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ խարդախությամբ հափշտակելու համար։  Գրում է Հարավային դարպաս լրատվականը

ՆԳՆ-ի կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, օգտվելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված էջից, քաղաքացիներին խոստացել է էժան գնով պատվիրել Չինաստանից կենցաղային տարբեր կահույք ու տեխնիկա։ Սակայն նա իրերը չի տրամադրել և խաբեությամբ տիրացել է 14 քաղաքացու պատկանող 149 259 լարիին։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են մարտի 20-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի «բ» և «բ» ենթակետերով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով, զգալի վնաս պատճառելով)։ Որը պատժի ձևով և չափով նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 9 տարի ժամկետով։

Վրաստանի դատախազությունը քաղաքացիներին հորդորում է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին՝ իրենց նկատմամբ իրագործած նմանատիպ գործողությունների դեպքում։