
Այսօր՝ մարտի 21-ին, Վրաստանում նշվում է Լրագրողի օրը։ Այս առանձնահատուկ օրը Նինոծմինդայի Համայնքային NOR ռադիոկայանի լրագրողները հարցում անցկացրեցին՝ պարզելու մարդկանց կարծիքն այն մասին, թե որքան կարևոր է լրագրողների աշխատանքը համայնքի համար:
Նինոծմինդայում բոլոր հարցվածները նշել են լրագրողների կարևոր դերը հանրային խնդիրների և նորությունների լուսաբանման գործում: Հարցվածներն իրենց երախտագիտությունն են հայտնել լրագրողների աշխատանքին և հաջողություն մաղթել նրանց։