Վրաստանում վատ եղանակը կպահպանվի

Վրաստանում վատ եղանակը կպահպանվի

Մարտի 22-ից 24-ի առավոտ Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձր լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ՝ առատ, հնարավոր է մառախուղ։

Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, սողանքների առաջացում և ակտիվացում, իսկ լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում։

Տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։