Այսօր կպատմենք 5-ամյա Մարկ Իսոյանի մասին, ով առաջին հայացքից իր հասակակիցներից ոչնչով չի տարբերվում։ Ապրում է Սաթխա գյուղում, հաճախում տեղի մանկապարտեզ, չարաճճի խաղեր խաղում և առօրյան անցկացնում կենսուրախ ։
Սակայն Մարկը ունի հոբբի, որով զբաղվում է օրվա զգալի մասը։ Նա պլաստիլինից կերտում է գրեթե ամեն ինչ, կենդանիներ, թռչուններ և այն ամենը ինչ նրան ասեն, և այդ ամենը հաշված վայրկյանների ընթացքում։
Պլաստիլինով քանդակելու ուղղություն նրան որևիցե մեկը չի տվել, պարզապես որպես զբաղմունք տղան խաղացել է պլաստիլինով այնուհետև խաղը վերածվել է նախասիրության։
Պլաստիլինը յուրահատուկ նյութ է, որը կօգնի զբաղեցնել ամենաչարաճճի ու չարաճճի երեխաներին։ Այս գործունեությունը հիանալի հանգստացնում է նյարդերը և հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել ստեղծագործական կողմից։
Պլաստիլինից ֆիգուրներ քանդակելը ոչ միայն զվարճալի է, այլև օգտակար: Այն նպաստում է երեխայի ընդհանուր զարգացմանը, նրա ստեղծագործական ունակություններին, նուրբ շարժիչ հմտություններին։
Մոդելավորման գործընթացում երեխայի նյարդային համակարգը կայունանում է, զարգանում է տեսողական հիշողությունը, բարելավվում է համակարգումը և երևակայական մտածողությունը։
Ստորև ներկայացնում ենք Մարկի պլաստիլինից քանդակները.